Իսպանիայի հավաքականն ու ակումբները 23 տարի չեն պարտվել եզրափակիչներում
Իսպանիայի ազգային հավաքականն ու ակումբային թիմերը արդեն 23 տարի պարտություն չեն կրել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչներում։
Իսպանական թիմերն այս ընթացքում մասնակցել են նշված մրցաշարերի 27 եզրափակիչների, հաղորդում է Opta-ն։
Նախորդ անգամ իսպանական թիմերից միջազգային եզրափակիչում 2001-ին պարտվել է «Վալենսիան»․ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մյունխենի «Բավարիայից» (1:1, 11մ՝ 4:5)։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչում Իսպանիան 2:1 հաշվով հաղթել է Անգլիային։