Ամբանի ընտանիքի կանանց ամենաթանկարժեք հագուստները եւ զարդերը
Անանտ Ամբանիի եւ Ռադիկա Մերչանտի՝ նախօրեին կայացած «դարի հարսանիքը դեռ երկար կքննարկվի աշխարհում։ Շքեղ հանդիսությունները, որոնք մեկնարկել են մարտին եւ ավարտվել վիթխարի հարսանիքով համաշխարհային էլիտայի եւ հանրահայտ մարդկանց մասնակցությամբ, տարբեր գնահատականներով արժեցել են 300-900 մլն դոլար։ Հասկանալի է՝ այդ իրադարձությունների համար նախատեսված հանդերձները կարեւոր նշանակություն ունեին։ Ամբանի կանայք՝ Իշան, Շլոկան, Նիտան, իսկ հիմա եւ Ռադիկան, հայտնի են իրենց ցնցող ոճով, որը նախանձ է առաջացնում։ Նրանց զգեստապահարանները հարուստ են, լի կուտյուրիեների հագուստներով, անգին զարդերով եւ աքսեսուարներով։ Եկեք խորանանք Ամբանի կանանց ամենահարուստ հագուստների մեջ, որոնցից յուրաքանչյուրը ավելի տպավորիչ է, քան նախորդը։
Իշա Ամբանիի հարսանեկան լեհենգան

Թանկարժեք բլուզը
Անանտ Ամբանիի եւ Ռադիկա Մերչանտի նախահարսանեկան հանդիսությունները տպավորիչ էին, բայց համընդհանուր ուշադրության արժանացավ Իշայի բլուզը։ Նա հագել էր ադամանդակուռ բլուզ՝ ոսկե զարդանախշերով։ Դա իր տեսակի մեջ միակն էր, որն ստեղծել է Աբու Ջանի եւ Սանդիփ Հոսլա երկյակը։
Շլոկա Մեհթա Ամբանիի հարսանեկան լեհենգան
Նրա հարսանեկան լեհենգան ցնցել է համաշխարհային լրատվամիջոցներն իր նրբագեղ հայելային ձեւավորմամբ, հետաքրքիր կարով եւ հսկայական արժեքով։
Գործվածքը մուգ կարմիր է, խորհրդանշում է սերն ու կիրքը եւ զարդարված է անհաշիվ փայլերով, որոնք արտացոլում են լույսը ամեն քայլափոխին։ Նրա զարդերը, հասկանալի է, պակաս տպավորիչ չէին։ Ամբողջ կերպարը գնահատվել է մոտ 10 մլն դոլար։
Նիտա Ամբանի
Նիտա Ամբանին հայտնի է ոսկերչական իրերի իր անթերի ընտրությամբ, նա հաճախ համադրում է արխիվային իրերը ժամանակակից էթնիկական հագուստի հետ։ Նրա ամենաքննարկվող աքսեսուարներից մեկը Մեծ Մոգոլների դարաշրջանի հավաքածուն է։ Այդ հավաքածուն արժե 27 մլն ամերիկյան դոլար եւ բաղկացած է երկու շպինելներից։
Այս պատմական աքսեսուարը, որը պատրաստված է ոսկուց եւ ադամանդակուռ է, ունի սուտակներ եւ շպինելներ՝ Փաչհիկական տեխնիկայով, եւ համադրվել է Բենարասի-Ջանգլա սարիի հետ, որը հատուկ ստեղծվել է Սվադեշի եւ Մանիշ Մալհոթրայի կողմից։ Փայլուն ոսկուց եւ հնդկական մետաքսից ձեռքով պատրաստված սարին զարդարված է հետաքրքիր ծաղկանախշով։
Զմրուխտե ադամանդակուռ մանյակ
Անանտ Ամբանիի հերթական նախահարսանեկան երեկույթի ժամանակ Նիտա Ամբանիի զարդերի ընտրությունը ցնցել է աշխարհը։ Նա կրում էր հսկայական զմրուխտներով եւ ադամանդներով մանյակ, որը լրացրել էր համապատասխան ականջօղերով եւ ապարանջանների խրձով։ Այդ ցնցող հավաքածուն գնահատվել է մոտ 67 մլն դոլար։
Ռադիկա Մերչանտի պայուսակը
Ռադիկա Մերչանտը՝ Ամբանի կլանի նոր ներկայացուցիչը, նորաձեւության հետաքրքիր հայտ է ներկայացրել Մումբայում կայացած NMACC շնորհանդեսի ժամանակ։ Նա տպավորիչ սեւ սարիով էր, որը պատրաստված էր հնդկական-արեւմտյան ժանյակներից՝ հնդիկ կուտյուրիե Շահաբ Դյուրազի կողմից, բայց հենց նրա ասքսեսուարն էր իրապես գրավել համընդհանուր ուշադրությունը։ Ռադիկան իր հագուստը լրացրել էր ամենափոքրիկ, ոչ պրակտիկ, բայց անհավանականորեն ոճային Hermès Kelly մինի-պայուսակով։
Այդ փոքրիկ պայուսակն աչքի էր ընկնում Kelly-ի ֆիրմային դիզայնով՝ առջեւի միկրոփականով, օղակաձեւ կորպուսով, կարճ կապով եւ ուսին գցվող երկար շղթայով։ 29-ամյա Ռադիկան, որը բրենդի մոլի երկրպագուհին է, նկատվել է մի քանի ցանկալի առարկաներով եւս, ընդ որում՝ միայն Kelly մոդելը արժեր ավելի քան 225 000 դոլար։