Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդին նշանվել է Հումա Աբեդինի հետ
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդին՝ Ալեքսը, նշանվել է Հումա Աբեդինի հետ։ Ըստ Page Six-ի՝ Ալեքս Սորոսը Հումային ամուսնության առաջարկություն է արել վեց շաբաթ առաջ, իսկ զույգին վերջերս նկատել են Իտալիայում։ «Շատ անհանգիստ տարիներից հետո Հուման երջանիկ է և սիրահարված», — պարբերականին ասել է ինսայդերը:
Հիլարի Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը և միլիարդատեր Դեմոկրատական կուսակցության դոնոր Ջորջ Սորոսի որդին առաջին անգամ հրապարակավ հայտարարել են իրենց սիրավեպի մասին՝ Սուրբ Վալենտինի օրը հրապարակելով լուսանկար Փարիզի ռեստորաններից մեկից։ Հետագայում նրանք միասին մասնակցել են 2024 թվականի Met Gala-ին:
Քլինթոնի նախկին ավագ օգնականներից մեկը նախկինում նրանց անվանել է «Clinton World-ի դասական զույգ»: «Ալեքսը կատարյալ համապատասխանում է Հումային»,- նշել է նա: Աբեդինը երկար ժամանակ համարվում էր Հիլարիի «երկրորդ դուստրը», իսկ Ալեքսի հայրը՝ Ջորջ Սորոսը, եղել է Հիլարիի 2016 թվականի նախագահական արշավի 10 լավագույն դոնորներից մեկը՝ ավելի քան 9,5 միլիոն դոլար հատկացնելով քարոզարշավին: