Արդյոք Քորթնի Քարդաշյանի ամուսնությունը Թրեւիս Բարքերի հետ ազդո՞ւմ է քույրերի հետ իր հարաբերությունների վրա
Քորթնի Քարդաշյանի եւ ամուսնությունը Թրեւիս Բարքերի հետ ազդում է նրա քույրերի հետ հարաբերությունների վրա, որոնք շարունակում են նվիրված մնալ նրա նախկին սիրելիին՝ Սքոթ Դիսիկին, պնդում են ինսայդերները:
Թրեւիսն ու Քորթնին սկսել են հանդիպել 2021 թվականին եւ մինչ օրս հրապարակայնորեն ցույց են տալիս իրենց կիրքն ու սերը միմյանց հանդեպ։ 2023 թվականի նոյեմբերին ծնվել է նրանց որդին՝ Ռոկին։ Քորթնին երեք երեխա ունի նաեւ նախկին ամուսնուց՝ Սքոթ Դիսիկից, որից բաժանվել է 2015 թվականին։
Ըստ DailyMail.com-ի՝ Սքոթի՝ շարունակական հարաբերությունները Քորթնիի ընտանիքի հետ նյարդայնացնում են Թրեւիսին, ով դա համարում է «սպառնալիք»: «Երբ Թրեւիսը սկսեց հանդիպել Քորթնիի հետ, նա վտանգ զգաց Սքոթի կողմից»,-ասել է աղբյուրը: Թրեւիսին դուր չէր գալիս Սքոթըի՝ ընտանիքի կողքին լինելը: Քորթնիի մշտական համբույրներն ու հպումները նրա զենքն էին, եւ նա գիտեր, որ դա Սքոթին հեռու կպահի նրանից: «Թրեւիսին պետք էր, որ Սքոթն իմանար, որ Քորթնին այժմ իրենն է, եւ արդյունքում դա ստիպեց Սքոթին հեռանալ Քարդաշյանից»:
Ամուսնալուծությունից հետո Սքոթը շարունակեց նկարահանվել ռեալիթի շոուում եւ մտերմություն պահել Քորթնիի ընտանիքի հետ։ Բայց երբ շոուն վերածվեց «Քարդաշյանների» եւ 2022-ին տեղափոխվեց Hulu, Քորթնիի հարաբերությունները Թրեւիսի հետ արդեն ամուր էին, եւ Սքոթը խոստովանեց, որ ինքն այլեւս այնքան մտերիմ չէ իր նախկին սիրելիի հետ ու կորցրել է նրան նաեւ որպես իր լավագույն ընկերոջ:
Ե՛վ Թրեւիսը, եւ՛ Սքոթը հայտնվեցին առաջին սեզոնում, եւ Քորթնին զայրացած էր, որ իր նախկի զգացմունքները առանցքային գիծ ունեին այնտեղ։