Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները
Հուլիսի 2-ին նշվում է չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) միջազգային օրը, որը կապված է Ռոզուել քաղաքի հետ, որտեղ էլ 1947 թվականին կործանվեց ինչ-որ թռչող սարք կամ «թռչող ափսե»։ Սակայն ՉԹՕ-ի և այլմոլորակայինների մասին ապացուցված ոչ մի փաստ չկա։ Այնուամենայնիվ, հետազոտությունները և քննարկումները շարունակվում են մինչ օրս, այլմոլորակայինների գոյությունը մնում է հիպոթեզ և հետաքրքրություն։ Երևանում նույնպես կան մարդիկ, ովքեր հավատում են այլմոլորակայինների գոյությանը, մինչդեռ շատերը մնացել են կասկածամիտ: