Սերենա Ուիլյամսը փորձել է կանխիկացնել 1 մլն դոլար բանկոմատով
Սերենա Ուիլյամսը փորձել է կանխիկացնել 1 մլն դոլար բանկոմատով։ Այս զվարճալի դեպքի մասին նա հիշել է Hot Ones հաղորդման հարցազրույցի ժամանակ։
Հարցին, թե արդյոք ճշմարտացի է այս պատմությունը, Ուիլյամսը պատասխանել է, որ «երբեք շատ փող չի ծախսել։ «Ես այնքան լուրջ էի։ Ես չգիտեմ, թե ինչ էր պատահել ինձ հետ»։
Նրա խոսքով՝ նա այնքան էր կենտրոնացել «հաղթելու ցանկության» վրա, որ հարկային տեսուչը ստիպված էր մշտապես հիշեցնել նրան հոնորարները պահանջելու անհրաժեշտության մասին, որովհետեւ նա «այնքան էր սիրում սպորտը», որ «երբեք չի խաղացել հանուն փողի»։
«Ես երբեք չեմ խաղացել հանուն փողի։ Ես խաղացել եմ, որովհետեւ սիրում էի այդ մարզաձեւը… Ես պարզապես ցանկանում էի հաղթել»,- ասել է Մեծ սաղավարտի 23-ակի չեմպիոնուհին։
Այնուհետեւ Ուիլյամսը խոստովանել է, որ փորձել է կանխիկացնել իր առաջին մեկ միլիոնանոց չեկը բանկոմատում։ Երկու երեխաների մայրը ծիծաղել է այս միջադեպի վրա՝ այն անվանելով անթիվ «դասերից մեկը, որը պետք է յուրացնել»։