Ռուսաստանում կոչ են անում արգելել Քանիե Ուեսթին մտնել երկիր երգերի «այլասերված տեքստերի» պատճառով

0

Ռուսաստանում կոչ են անում արգելել Քանիե Ուեսթին մտնել երկիր։ Ինչպես տեղեկացրել է Mash թելեգրամ-ալիքը, «Сорок сороков» շարժման ակտիվիստները բողոքել են Մոսկվայի ոստիկանությանը Ուեսթի երգերի տեքստերի պատճառով։

Նրանք պահանջել են մշտապես արգելել Քանիե Ուեսթի մուտքը ՌԴ, քանի որ Ուեսթի «Vultures» նոր ալբոմի երգերից մեկում գտել են տողեր, որոնք «քարոզում են անհանդուրժողություն ռուսազգի կանանց հանդեպ»։

Ակտիվիստներին դուր չի եկել երգը՝ գրված ռեփեր Ty Dolla $ign-ի կողմից, որում տղամարդը հայտնում է, որ սեռական շփման մեջ կմտնի ռուս կնոջ հետ «հանուն Ուկրաինայի»։ «Ընդ որում, ռուս կինը նշյալ կատարողի ստեղծագործությունում ներկայանում է բացառապես թմրակախում ունեցող մարմնավաճառի դերում՝ այլասերված հակումներով»,- գրում են հանրային գործիչները։

Նրանց կարծիքով՝ Քանիեն հանդես է գալիս նաեւ «ի աջակցություն Ուկրաինայի եւ դեմ է ռուս զինծառայողներին ու քարոզում է թմրանյութերի օգտագործում», ինչը, հայտատուների կարծիքով, «կարող է բացասաբար ազդել նաեւ անչափահասների վրա»։

Հիշեցնենք, որ Ուեսթը Մոսկվայում էր հունիսի 30-ին դիզայներ Գոշա Ռուբչինսկու տարեդարձի առիթով։ Հուլիսի 1-ի գիշերը Քանիեն հեռացել է ՌԴ մայրաքաղաքից, ինչից հետո տեղեկություն է հայտնվել, որ նա համերգով հանդես է գալու Բելոկամեննայայում սեպտեմբերի 6-ին։

Leave A Reply

Your email address will not be published.