Կուման․ Գակպոն դարձյալ անհավանական կարեւոր դեր խաղաց

0

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը Ռումինիայի նկատմամբ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։

«Վերջնական արդյունքն է միշտ ամենագլխավորը։ Բայց մենք հոլանդացիներ ենք, ինչը նշանակում է, որ նաեւ պետք է լավ խաղանք։ Այս անգամ հրաշալի գործեցինք, ոչ սովորական խաղ ցուցադրեցինք։ Հենց այդպես էլ պետք է լինի, եթե ցանկանում ես առաջ գնալ փլեյ-օֆֆում։ Եթե նշաձողը իջեցնենք, եզրափակիչ չենք հասնի։

Բերգվեյնին ընդմիջմանը փոխարինեցինք, քանի որ առողջական խնդիրներ ուներ, չցանկացանք ռիսկի դիմել։

Գակպոն դարձյալ անհավանական կարեւոր դեր խաղաց։ Նա ֆիզիկապես ուժեղ է, արագ եւ մեծ վարպետ»,- Կումանի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ռումինացիների դեմ խաղում անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Քառորդ եզրափակիչում Նիդերլանդների թիմը հուլիսի 6-ին կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է ավստրիացիներին։

Leave A Reply

Your email address will not be published.