Երկրպագուները Ջենիֆեր Լոպեսի նիհարելը կապել են Բեն Աֆլեքի հետ ունեցած անհամաձայնության հետ

0

Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի ամուսնությունը վերջնակետին է հասել դեռ մի քանի ամիս առաջ, հավաստիացնում է Page Six-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

Ջեյ Լոն եւ Աֆլեքը բաժանվել են մարտին։ Չնայած նրանց ընտանեկան խնդիրներին՝ ինսայդերն ավելացրել է, որ Աֆլեքը «շատ է պաշտպանում Ջենիֆերին»։

Զույգը վաճառում է Բել Էյրի (Կալիֆոռնիա) իրենց առանձնատան 60 մլն դոլար արժողությամբ արվեստի գործերը։ Անցած ամիս տունը հանվել էր վաճառքի 65 մլն դոլարով։

Այնպիսի իրեր, ինչպիսին են կտավները եւ «այլ առարկաներ», վաճառվել են հավաքորդներին հունիսի սկզբին։

Մինչդեռ, Լոպեսը ուշադրություն է գրավել ինսթագրամում նոր տեսանյութի հրապարակմամբ, որտեղ նա ներկայացնում է իր JLo Beauty կոսմետիկ գիծը։ Երկրպագուները ուշադրություն են դարձրել, որ երգչուհին եւ դերասանուհին շատ է նիհարել, եւ ոմանք որոշել են, որ պատճառը Բենի հետ ունեցած խնդիրներն են։

Սակայն այս տարվա մայիսին Լոպեսը հայտնել է, որ քաշը պակասեցրել է եւ «մարտական վիճակում» է նոր նախագծի նկարահանումների պատճառով։ «Ես հենց նոր նկարահանվել եմ «Կին-սարդի համբույրը» ֆիլմում, որտեղ շատ են պարերն ու երգեցողությունը, ինչը հավասար չափով ոգեշնչող է եւ հոգնեցնող»,- բացատրել է նա։ «Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ եղել եմ։ Ես հիմա մարտական վիճակում եմ»։

Leave A Reply

Your email address will not be published.