Ռանգնիկ․ Թուրքիայի դեմ պետք է խաղալ կրակոտ սրտով եւ սառը գլխով
Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է Թուրքիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպումներ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։
«Մրցակիցն ուժեղ է գնդակով եւ շատ կիրք է մտցնում պայքարի մեջ։ Պետք է պատրաստ լինենք այս երկու գործոններին էլ։ Մենք պետք է մեր էներգիան բերենք խաղադաշտ։ Թուրքիայի դեմ պետք է խաղալ կրակոտ սրտով եւ սառը գլխով։
Դիտել ենք նրանց հանդիպումը Չեխիայի դեմ (2:1), երբ իմացանք, որ կարող են լինել մեր հավանական մրցակիցը։ Չեխիան շատ լավ էր խաղում, բայց հեռացումը փոխեց խաղը։ Վստահ չեմ, որ նույն արդյունքը կլիներ, եթե չլիներ հեռացում»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Ավստրիա — Թուրքիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին Լայպցիգում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։