Նաոմի Քեմփբելը պատմել է դպրոցում ծաղրանքի ենթարկվելու մասին, ինչի պատճառով անինքնավստահ էր դարձել

0

Նաոմի Քեմփբելն ամբողջ աշխարհում հայտնի է իր անհավանական գեղեցկությամբ։ Սակայն սուպերմոդելը դպրոցում ծաղրի է ենթարկվել այլ երեխաների կողմից: Նա խոստովանել է, որ չնայած իր սլացիկ կազմվածքին, աչքի ընկնող արտաքինին եւ համաշխարհային հռչակին, միշտ չէ, որ վստահ է իրեն զգում։

Նաոմին Cambon փոդքաստում հայտնել է, որ երեխաները ծաղրում էին իր հասակը եւ նիհար կազմվածքը՝ համեմատելով նրան Popeye-ի կերպար Օլիվի Օյլի հետ:

«Ես ինձ անհանգիստ էի զգում, քանի որ շատ նիհար էի եւ բավականին բարձրահասակ իմ տարիքի համար: Եվ նրանք ինձ անվանում էին Olive Oyl: Ես ինձ անինքնավստահ էի զգում»:

Պոդիումի թագուհին բացատրել է, որ հենց պարի միջոցով է ընդունել իր մարմինը։

Նաոմին խոսել է նաեւ իր դեմ ուղղված խտրականության մասին եւ հպարտությամբ նշել, որ միշտ կարողացել է իրեն պաշտպանել։ «Ես միշտ բարձրաձայնել եմ, երբ բախվել եմ անարդարության»:

Նախկինում Նաոմին ասել էր, որ իր բոլոր անհավանական ձեռքբերումներից մայրությունն այն է, ինչով նա ամենից շատ է հպարտանում այս կյանքում:

Leave A Reply

Your email address will not be published.