Քլոե Քարդաշյանը 40-ամյակը նշել է Վայրի արեւմուտքի ոճով՝ ջինսով, ադամանդներով եւ Snoop Dog-ի հետ
Քլոե Քարդաշյանը 40-ամյակը նշել է Վայրի արեւմուտքի ոճով՝ ջինսով, ադամանդներով եւ Snoop Dog-ի հետ։
Երեկույթի դրես-կոդը ենթադրում էր, որ բոլոր հյուրերը պետք է հագած լինեին ջինս եւ կրեին ադամանդներ։ Դեկորը կատարված էր արեւմտյան ոճի սալունի (բարի) ոճով։ Հյուրերի մեջ էին հանդիսության մեղավորի քույրերը՝ Քիմը, Քորթնին եւ Քայլին, ինչպես նաեւ այնպիսի աստղեր, ինչպիսին են Սառա Ֆոսթերը եւ Քիմորա Լի Սիմոնսը, ռեփերներ Snoop Dogg-ը, Warren G-ն եւ Kurupt-ը։
Instagram-ում երեկույթի մի քանի անդրկուլիսյան մանրամասներ ներկայացնելով՝ Քլոեն սկզբում հրապարակել է մի քանի տեսահոլովակներ՝ ցուցադրելով իր հագուստը։ Նրա գլամուրային կերպարը բաղկացած էր ադամանդակուռ կորսետ-կրծկալից, ջինսից, որը նա լրացրել էր բազմաթիվ ադամանդե մանյակներով։
Մեկ այլ տեսահոլովակում ներկայացված է կերակրացանկը հյուրերի համար ըմպելիքների պատվերներով:
Քիմը երեւացել է Քլոեի մի քանի հոլովակներում. նա ավելի վաղ ներկայացրել էր երեկոյի դրես-կոդն իր Instagram Stories-ում։ «Քլոեի այսօրվա մթնոլորտը ջինսն ու ադամանդներն են»,- ասել է նա՝ իր երեկոյան կերպարի սելֆի-վիդեոն ցուցադրելով։
Քույրերը՝ 26-ամյա Քայլին եւ 45-ամյա Քորթնին, նույնպես երեւացել են երեկույթի այլ հրապարակումներում։ Քայլին ջինսե մինի-զգեստով է եւ ջինսի կոշիկներով, իսկ Lemme-ի հիմնադիրը պարում է ամուսնու՝ Թրեւիս Բարքերի հետ։