Թոմ Քրուզի դուստրը հրաժարվել է հոր ազգանունից

0

Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի դուստրը, որն այժմ հայտնի է Սուրի Նոել անունով, նոր անուն է ընտրել՝ «մորը հարգանքի տուրք մատուցելու համար», հայտնում է Page Six-ը։

Սուրին հրաժարվել է հոր ազգանունից և որպես ազգանուն օգտագործում է մոր հայրանունը՝ Նոել։ Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա Սուրին այս փոփոխություններն արել է, քանի որ «ցանկանում է գտնել իր անհատականությունը»։ Նոր անունը նաև կօգնի նրան «խուսափել պապարացիներից» և «քոլեջում ամեն բան սկսել նորից»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թոմ Քրուզը «առնչություն չունի» իր դստեր կյանքին։ Հոլմսն ու Քրուզը ամուսնալուծվել են 2012 թվականին, և այդ ժամանակվանից Հոլմսը միայնակ է մեծացնում դստերը։ «Ես շատ բախտավոր եմ, որ ունեմ նման առանձնահատուկ դուստր: Նրա մայրը լինելը ամենամեծ նվերն ու արտոնությունն է»,- ասել է Հոլմսը։

Leave A Reply

Your email address will not be published.