Բրիթնի Սփիրսը «դավաճանված» է զգում պապարացիների վերջին լուսանկարների պատճառով

0

Բրիթնի Սփիրսը «դավաճանված» է զգում պապարացիների վերջին լուսանկարների պատճառով։ Փոփ-աստղին լուսանկարել են Լոս Անջելեսի օդանավակայանում, նա մարջանագույն-վարդագույն մինի-զգեստով է, Birkenstock-ի սանդալներով, լայնեզր գլխարկով եւ արեւապաշտպան ակնոցներով։

Բրիթնիին, ըստ երեւույթին, լուսանկարները դուր չեն եկել, որոնք հրապարակվել են MailOnline-ում, եւ նա ինսթագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ հագել է նույն զգեստը, որպեսզի ապացուցի, որ ինքը «դավաճանվել» է։

«Նախօրեին պապարացիները լուսանկարել են ինձ մեքենային մոտենալիս։ Նույն հագուստն ու նույն աղջիկն են»,- մակագրել է նա տեսանյութը։ «Լսիր, ես հասկանում եմ, ես գիտեմ, որ իմ մարմինը կատարյալ չէ, բայց ես նաեւ գիտեմ, որ ես ոտքերիս ցելյուլիտներ չունեմ»,- նշել է նա, հավաստիացնելով, որ պապարացիների լուսանկարներում ինքը նման է «ուրիշ մարդու»։

42-ամյա երգչուհին հայտնել է, որ իրեն զգում է «որպես մեկը, որին ամենից շատ են ծաղրում աշխարհում», եւ պնդել է, որ «վիրավորական» լուսանկարները վնասակար են իր սրտի եւ առողջության համար»։

«Քաշս 55 կիլոգրամ է, եւ եթե ավելի նիհարեմ, հիվանդանամ, եթե հավատամ այդ լուսանկարներին, ինձ հիվանդանոց կտանեն։ Սա տհաճ խոսակցություն է, որովհետեւ աշխարհում, որտեղ իշխում է փառասիրությունը, ոչ մի մարդ ինձ չի հավատա։ Ոչ մի մարդ ինձ չի հավատա, որովհետեւ նրանք նախընտրում են նեգատիվը։ Դե, լավ»։

Բրիթնիին լուսանկարել են օդանավակայանում, Մեքսիկայում հանգստանալուց վերադառնալուց հետո։

Leave A Reply

Your email address will not be published.