Ալսուն նախկին ամուսնու սիրուհիներին անվանել է «ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող աղջիկներ»

0

Ռուսաստանցի երգչուհի Ալսուն հրաժարվել է պատմել նախկին ամուսնու՝ գործարար Յան Աբրամովի սիրուհիների մասին։

POPCAKE.TV-ի հետ զրույցում նա նշել է, որ չէր ցանկանա մեկնաբանել իրավիճակը եւ խոսել «ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող աղջիկների մասին»։ Դերասանուհին հայտնել է, որ չի ցանկանում «իջնել այդ մակարդակի»։

Հարցին, թե արդյոք երբեւէ հանդիպել է նախկին ամուսնու սիրուհու հետ, նա պատասխանել է, որ նման հարցերի չի պատասխանում։

2024թ. մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Ալսուն ապահարզանի դիմում է ներկայացրել։ Մայիսի 28-ին տեղեկացվել է, որ երգչուհու բաժանման պատճառը կարող էին լինել ամուսնու դավաճանությունները։

Հունիսի 24-ին Ալսուն ակնարկել էր, որ նախկին ամուսնու սիրավեպի մասին կասկածները մոդել Անաստասիա Ռեշետովայի հետ ճշմարտացի են։ Նա Ռետեշկովայի գրառման տակ, որտեղ վերջինը նշում է, որ «ամուսնացած տղամարդու վրա չէր նայի», մեկնաբանություն է թողել՝ նշելով «Ստում է»:

Leave A Reply

Your email address will not be published.