Փարիզի հանրահայտ Սեն Ռոհ եկեղեցում կայացել է «Հայկական երաժշտության անթոլոգիա» եզակի երաժշտական միջոցառում՝ Ռուբեն Էլբակյանի մասնակցությամբ
2024 թվականը Ֆրանսիայում Հայաստանի տարի հռչակելու ծրագրի շրջանակներում, հունիսի 12-ին Փարիզի հանրահայտ Սեն Ռոհ եկեղեցում «Հայկական երաժշտության անթոլոգիա» եզակի երաժշտական միջոցառում է անցկացվել, Ֆրանսիայի Մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Ֆրանսա-հայկական մշակութային նշանավոր դեսպան Ռուբեն Էլբակյանի կատարմամբ։
Մաեստրո Էլբակյանը ծրագրում ներառել էր 20 հին եւ ժամանակակից ստեղծագործություններ՝ փայլուն դաշնակահար Գրիգորի Աբրահամյանի նվագակցությամբ:
Հնչում է մեղեդիների մի զարմանահրաշ շղթա` Լոռվա երկրագործի երգից սկսած (նեոլիթիկ շրջան, ակապելլա) մինչեւ Մաշտոց, Նարեկացի, Սայաթ Նովա, Շերամ, Կոմիտաս։ Իր երգող ոգին` լքելով նոտաները, բռնում է մի տիեզերական ճամփորթություն` հրավիրելով հանդիսատեսին հետեւել նրան։ Լքելով ներկան, մենք նավարկում ենք դեպի հին ժամանակներ։ «Ալմաստ», «Արշակ II» եւ «Անուշ» օպերաների մեներգերի իր կատարողական մեկնաբանությունները, բառիս բուն իմաստով, կախարդում են հանդիսատեսին:
Ծրագրում հնչեցին նաեւ Եկմալյան, Ալեմշահ, իսկ եզրափակիչ կատարումը Այվազյանի «Իմ Հայաստանն» էր, որը ոտքի հանեց հանդիսատեսին:
GRAZIE MAESTRO ամսագիրն Էլբակյանի մասին գրել է՝ «Այս արտիստը Հայաստանի ու մեծն Շառլ Ազբավուրի արժանի հոգեոր զավակն Է։ Նրա զորությունը, կենսական եռանդը բխում են իր փառահեղ հայրենիքի հանդեպ նրա անսահման սիրուց։