Իլոն Մասկը հավաստիացնում է, որ ոչ մի գաղտնիք իր 12-րդ զավակի ծնվելու հետ կապված՝ չկա
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հավաստիացնում է, որ ոչ մի գաղտնիք Neuralink-ի գործադիր տնօրեն Շիվոնա Զիլիսից իր 12-րդ զավակի ծնվելու հետ կապված՝ չկա, եւ տարօրինակ կլիներ մամլո հաղորդագրություն հրապարակել այդ առիթով։
Ավելի վաղ այս տարի ծնվել էր Իլոն Մասկի երրորդ երեխան Շիվոնայից, բայց հանրությունն այդ մասին իմացել է միայն վերջերս։
«Ինչ վերաբերում է «գաղտնի ծնվելուն, դա սուտ է»,- ասում է նա։ «Մեր բոլոր բարեկամները եւ հարազատները գիտեին։ Եթե մամուլի հաղորդագրություն չի եղել, ինչը տարօրինակ կլիներ, ապա դա չի նշանակում «գաղտնի»։
Սա Մասկի 12-րդ եւ երրորդ երեխան է Զիլիսից։ Նորածնի անունը եւ սեռը առայժմ չի հրապարակվում։
52-ամյա Մասկը քանիցս արտահայտվել է, որ մտահոգ է բնակչության թվաքանակի կրճատմամբ։
Նրա վերջին երեխայի մասին առաջին անգամ տեղեկացրել է Bloomberg-ը «Իլոնը ցանկանում է, որպեսզի դուք ավելի շատ երեխաներ ունենաք» հոդվածում, որում հիմնական ուշադրությունը հատկացվել է ծնելիության վերաբերյալ նրա մտահոգությանը։