Քայլի Ջենների նախկին սիրեցալը ձերբակալվել է Մայամիում՝ հարբած բանավեճի պատճառով
Քայլի Ջենների նախկին սիրեցալը՝ ռեփեր Թրեւիս Սքոթը ձերբակալվել է Մայամիում՝ հարբած վիճակում բանավեճի պատճառով։ Ոստիկանությունը 33-ամյա երաժշտին երկու մեղադրանք է ներկայացրել՝ ոտնձգություն սեփականության հանդեպ (այս դեպքում՝ զբոսանավի) եւ հանրային կարգի խախտում հարբած վիճակում։
Տեղեկացվել է, որ ռեփերը հարբած էր, բայց հայտնի չէ, թե արդյոք նաեւ թմրանյութեր էր օգտագործել։ Ֆլորիդայի օրենքը արգելում է անսթափ վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ հայտնվել հասարակությունում կամ հանրային տրանսպորտում։
Ձերբակալությունից բացի՝ Սքոթը տուգանվել է 150 դոլարով հանրային կարգը խախտելու համար հարբած վիճակում եւ 500 դոլարով՝ անօրինական ներխուժման պատճառով։ Ինչպես վկայում են գործի փաստաթղթերը, երաժիշտը ոստիկաններին ասել է. «Սա Մայամին է»։

Նրան ձերբակալել են, բայց ավելի ուշ բաց են թողել տուգանքները վճարելուց հետո։
Նշենք, որ Սքոթը եւ Քայլին երկու երեխա ունեն։