Սաութգեյթ․ Չենք ցուցադրում այն խաղը, որը կցանկանայինք

0

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Դանիայի հետ 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում։

«Ակնհայտ է, որ այնքան էլ լավ չխաղացինք։ Չենք կարողանում լավ վերահսկել գնդակը։ Պետք է հասնել այլ խաղամակարդակի։ Պետք է ավելի լավ խաղալ, եթե ցանկանում ենք լուրջ արդյունքի հասնել այս մրցաշարում։ Չենք ցուցադրում այն խաղը, որը կցանկանայինք։

Պետք է մանրամասն վերլուծենք այս երկու հանդիպումները եւ գտնենք խնդիրները լուծելու արագ ուղիներ։ Կձգտենք բարձրացնել խաղամակարդակը»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Երկու տուրից հետո Անգլիան 4 միավորով C խմբի առաջատարն է։ Դանիան ու Սլովենիան ունեն 2-ական միավոր։ Սերբիան 1 միավորով վերջինն է։ Խմբային փուլի վերջին տուրում Անգլիան հունիսի 25-ին կխաղա Սլովենիայի, Դանիան՝ Սերբիայի հետ։

Leave A Reply

Your email address will not be published.