Ռոբերտ դե Նիրոն բանավեճի մեջ է մտել Դոնալդ Թրամփի կողմնակիցների հետ
Հոլիվուդի լեգենդ Ռոբերտ դե Նիրոն բանավեճի մեջ է մտել Դոնալդ Թրամփի կողմնակիցների հետ Նյու Յորքում, նախկին նախագահի դատավարությունը վարող դատարանի մոտ։
Դե Նիրոն տեղում հայտնվել է Կապիտոլիումի ոստիկանության սպա Հարի Դանի եւ Մայքլ Ֆանոնի հետ՝ որպես նախագահ Ջո Բայդենի քարոզարշավի հատուկ հյուրեր։
Դերասանը Թրամփին անվանել է «ծաղրածու» եւ նախազգուշացրել, որ նրա վերընտրությունը վտանգավոր է։ «Ես սիրում եմ այս քաղաքը եւ չեմ ցանկանում քանդել այն։ Դոնալդ Թրամփը ցանկանում է քանդել ոչ միայն քաղաքը, այլեւ երկիրը, եւ վերջնարդյունքում նա կարող է քանդել աշխարհը»,- ասելէ դե Նիրոն։
Հետին պլանում կարելի է լսել, թե ինչպես է Թրամփի կողմնակիցների խումբը վանկարկում. «Ջո Բայդենը թող կորչի գրողի ծոցը», իսկ մեկը բղավել է դերասանին. «Քո ֆիլմերը հետամնացություն են»։
«Մենք՝ Նյու Յորքի բնակիչներս, հանդուրժել ենք նրան, երբ պարզապես մի կեղտոտ գործարար էր անշարժ գույքի ոլորտում, որն իրեն մեծ բան էր երեւակայում,- ասել է դե Նիրոն»,- հիմար փլեյբոյ, որը փորձում է հայտնվել թաբլոիդներում։ Ծաղրածու»։
Դե Նիրոն նշել է այն տեղեկությունները, որոնցում ասվում է, որ Թրամփը օգտագործելու է ԱՄՆ բանակը իր դեմ ապագա բողոքները ճնշելու համար։ «Նա մեզ ասում է, որ բռնակալ է լինելու»,- նախազգուշացրել է դերասանը։
Թրամփի մամուլի քարտուղար Ջեյսոն Միլլերը ծաղրել է Բայդենի քարոզարշավը՝ դրանից հետո թղթակիցներին հայտնելով, որ «ամենալավ բանը, ինչ կարող են անել նրանք, շարքից դուրս եկած դերասանին քարշ տալն է»։