Samsung-ի ավելի քան 30 սմարթֆոն և պլանշետ չեն ստանա Android 15 թարմացումը
Samsung-ի ավելի քան 30 սմարթֆոն և պլանշետ չեն ստանա Android 15 և One UI 7.0 թարմացումները, այս մասին հայտնում է GizmoChina կայքը։
Աղբյուրի համաձայն՝ թարմացումը նախատեսված չէ հետևյալ մոդելների համար՝
(Galaxy S շարք)
- Galaxy S20 Ultra
- Galaxy S20+
- Galaxy S20 FE
- S շարքի այլ սմարթֆոններ
(Galaxy Z շարք)
- Galaxy Z Fold 2
- Galaxy Z Flip 2
- Z շարքի այլ սմարթֆոններ
(Galaxy պլանշետներ)
- Galaxy Tab A8 10.5 (2021)
- Galaxy Tab A7 Lite
- Galaxy Tab S7 FE
- Ավելի հին պլանշետներ, որոնք թողարկվել են մինչև 2021-ը
(Galaxy A series)
- Galaxy A72
- Galaxy A52
- Galaxy A52 5G
- Galaxy A52s 5G
- Galaxy A32
- Galaxy A32 5G
- Galaxy A22
- Galaxy A22 5G
- Galaxy A13 5G
- Galaxy A12
- Galaxy A12 Nacho
- Galaxy A03
- Galaxy A03s
- Galaxy A03 Core
- Galaxy A02
- Galaxy A01 Core
- A շարքի հին հեռախոսներ, որոնք թողարկվել են մինչև 2021-ը
(Galaxy M series)
- Galaxy M04
- Galaxy M13
- Galaxy M13 5G
- Galaxy M53 5G
- Galaxy M33 5G
- Galaxy M23 5G
- M շարքի հին հեռախոսներ, որոնք թողարկվել են մինչև 2022-ը
(Galaxy F series)
- Galaxy F04
- Galaxy F13
- Galaxy F23 5G
- F շարքի հին հեռախոսներ, որոնք թողարկվել են մինչև 2022-ը
Կայքը նշում է, որ սա պաշտոնական ցուցակ չէ, քանի որ Samsung-ը դեռ չի բացահայտել առաջիկա թարմացումների վերաբերյալ իր ճանապարհային քարտեզը: Android 15-ի և One UI 7.0-ի մասին GizmoChina-ի տեղեկությունը հիմնված է Samsung-ի՝ իր սարքերի թարմացման քաղաքականության վրա:
Samsung-ն իր առաջատար սարքերի համար թարմացումներ տրամադրում է միջինը չորս տարի: Այնուամենայնիվ, ընկերությունն արդեն հայտարարել է, որ նոր Galaxy S24 շարքը թարմացումներ կստանա յոթ տարի: Առաջատար պլանշետները թարմացումներ ստանում են չորս տարի, Galaxy A և F սմարթֆոնները՝ երկու տարի, սակայն այս շարքի որոշ մոդելներ ևս թարմացումներ կարող են ստանալ չորս տարի։
Նոր օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ, և այն կարող է տարբեր լինել յուրաքանչյուր առանձին մոդելի համար: