Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է

0

Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է ուժող ազդեցություն ունեցող դեղամիջոցներ ընդունելիս։ Նրա մոտ որովայնի սուր ցավեր են առաջացել։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Ըստ հրապարակման, բժիշկների կիրառած թերապիայի միջոցները չեն օգնել, բուժումը էական օգուտներ չի տվել. առողջությունն աստիճանաբար վատթարանում է: Բժիշկները նախատեսում են բացառել որովայնի խոռոչում թարախակույտի եւ ստամոքսի խոցի առաջացումը։

Նոսկովը մայիսի 3-ին շտապ հոսպիտալացվել էր թոքաբորբով։ Մասնագետները ստիպված են եղել զբաղվել ոչ միայն դրա, այլեւ ինսուլտի հետեւանքներով, որը երաժիշտը ստացել էր 2017 թվականին, սակայն այդպես էլ չի ապաքինվել։ Ավելի ուշ բժիշկները Նիկոլայի մոտ թոքաբորբի ֆոնին թրոմբոէմբոլիա էին ախտորոշել։

Լուսանկարը՝ Եվգենի Բիյատով/РИА Новости

Leave A Reply

Your email address will not be published.