Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից

0

Սերժ Թանկյանը ցանկացել է հեռանալ System of a Down-ից եւ խմբի անդամներին առաջարկել է իրեն փոխարինող գտնել։

Թանկյանը 2017 թվականի վերջին խմբի ղեկավարության գրասենյակում տեղի ունեցած հանդիպման մասին իր հիշողություններով կիսվել է իր առաջիկա հուշագրությունում՝ Down With The System-ում, որից Rolling Stone-ը հրապարակել է բացառիկ հատված։

«Նույնիսկ, երբ խումբը նոր երաժշտություն էր գրում, ինձ առանձնապես դուր չէր գալիս մեծ լեյբլում աշխատող արտիստի կյանքի ցիկլը»,-իր գրքում խոստովանել է երգիչը:

Հանդիպմանը Թանկյանը խմբի մյուս անդամներին՝ Դարոն Մալաքյանին, Շավո Օդաջյանին եւ Ջոն Դոլմայանին, ասել է. «Ես չեմ ուզում հետ պահել ձեզ տղաներ: Սա ձեր երազանքն է: Սա այն է, ինչի վրա դուք աշխատել եք ձեր ամբողջ կյանքում: Դուք արժանի եք այս ամենին։ Կարծում եմ՝ պետք է նոր երգիչ գտնեք… Դրա մասին դրական կխոսեմ, իմացեք, որ սատարում եմ»։

Թանկյանը խոստովանում է, որ խմբի անդամները «բացարձակապես ցնցված էին» իր հայտարարությունից։ Բայց նրանք սկսեցին մտածել այդ տարբերակի շուրջ, նույնիկս փորձեցին նոր երգչի, ում, ի վերջո, մերժեցին, քանի որ նա չէր կարողանում «գոռալ եւ մռնչալ»:

«Վերջին տարիներին ես նրանց մեկ այլ ընկերոջս եմ խորհուրդ տվել՝ որպես պոտենցիալ երգիչ, որի մասին նրանք պետք է լրջորեն մտածեն»,-ավելացնում է նա,-«Բայց ես չեմ կարծում, որ նրանք երբեւէ կանեն դա»։

Leave A Reply

Your email address will not be published.