Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում՝ 2005 թվականին թողարկված «Բարի գիշեր եւ հաջողություն»/Good Night, and Good Luck/ դրամայի թատերական ադապտացիայով, հաղորդում է Variety-ն:
Քլունին կմարմնավորի լրագրող Էդվարդ Ռ. Մերոուին, ով վարում էր CBS-ի «Watch It Now» հաղորդումը։ Սկզբում ֆիլմում այդ դերը կատարում էր Դեյվիդ Սթրեթհեյրնը։ Ֆիլմի ռեժիսորը Քլունին է։
Good Night and Good Luck-ը կներկայացվի Բրոդվեյում 2025 թվականի գարնանը՝ Շուբերտ թատրոնում․ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: Նախագծի պրոդյուսերներն են՝ Սիվյուն, Սյու Վագները, Ջոն Ջոնսոնը, Ժան Դումանյանը եւ Ռոբերտ Ֆոքսը:
«Ինձ համար պատիվ է այսքան տարի անց վերադառնալ բեմ եւ հատկապես Բրոդվեյ՝ արվեստի այն ձեւն ու տեղը, որտեղ յուրաքանչյուր դերասան ձգտում է լինել»,-իր հայտարարության մեջ ասել է Քլունին:
Օրիգինալ ֆիլմն առաջադրվել է վեց Օսկարի։ Ֆիլմի ամփոփագրում ասվում է. «Երբ սենատոր Ջոզեֆ Մաքքարթին սկսում է Ամերիկայում կոմունիստներին արմատախիլ անելու իր անխոհեմ արշավը, CBS News-ի իմպրեսարիո Էդվարդ Ռ. Մերրոուն սկսում է բացահայտել սենատոր Մաքքարթիի «հետաքննության» ընթացքում կատարված վայրագությունները․ նրան աջակցում է լրատվական թիմը՝ ներառյալ երկարամյա ընկեր եւ պրոդյուսեր Ֆրեդ Ֆրենդլիին: CBS-ի թիմն անում է հնարավոր ամեն ինչ՝ սենատորի ստերն ու ավելորդությունները բացահայտելու համար՝ չնայած CBS-ի կորպորատիվ հովանավորների ճնշմանը»: