Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը

0

Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ 

«Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։ Անդրեն, սակայն, պաշտոնապես չի մեկնաբանել հայր դառնալու լուրերը։

Այս շրջանում երգիչն ակտիվորեն մասնակցում է Լոս Անջելեսում կազմակերպված միջոցառումներին՝ ի աջակցություն Երեւանում Բագրատ Սրբազանի ցույցերի։    

Leave A Reply

Your email address will not be published.