Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք

0

Բրիտանական Daily Express-ը հոդված է նվիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սեռական կյանքին՝ պնդելով, որ նա ունի 25 կույսերից բաղկացած «հաճույքների ջոկատ» եւ կին ուղեկցորդներով լի գնացք։ Հրատարակությունը վկայակոչում է հյուսիսկորեացի փախստականներին, ովքեր պնդում են, որ աղջիկներին վերցնում են դպրոցներից, ստուգում են՝ արդյոք նրանք կույս են, թե ոչ, եւ ուղարկում են Կիմի մոտ՝սեռական ստրկության։

Ինտիմ զննումից հետո աղջիկներին ասում են՝ ինչպես դուր գալ տղամարդկանց, հայտնում է MailOnline-ը։ 30-ամյա փախստական ​​Եոնմի Պակի խոսքով՝ աղջիկները հավաքագրվում են Կիմ Չեն Ընի հարճերի ջոկատում, իսկ ամենագրավիչ համարվողները նախատեսված են բացառապես Հյուսիսային Կորեայի առաջնորդի համար։

Հաղորդվում է, որ «հաճույքների ջոկատի» որոշ անդամներ դեռ 13 տարեկան են եղել, երբ հեռացվել են դպրոցներից։

Պակն ասել է, որ խումբը բաժանված է երեք մասի՝ մեկը մերսման համար, երկրորդը՝ երգերով ու պարերով զվարճացնելու, իսկ երրորդը՝ Կիմ Չեն Ընին եւ այլ տղամարդկանց սեռական ծառայություններ մատուցելու համար:

The Sun-ը 2020 թ-ին գրել էր, որ խմբում կանանց եւ աղջիկների թիվը հասնում է 2000-ի։

Նախկին երաժիշտ Լի Սո Յոնը, ով 2008 թվականին Հյուսիսային Կորեայից փախել էր Հարավային Կորեա, Bloomberg-ին ասել է, որ Հյուսիսային Կորեայի «արվեստի խումբը» անսովոր պարեր եւ երգեր է կատարել, բայց նրանք ոչ միայն պետք է պատասխանատու լինեն Կիմ Չեն Ընի քարոզչության համար, այլեւ այցելեն խնջույքներ եւ մատուցեն սեռական ծառայություններ: «Կենտրոնական քաղբյուրոյի համար այդ երեկույթներն անցկացվում են ամեն օր։ Եվ, եթե, նույնիսկ, աղջիկները չեն ուզում դա անել, նրանց ստիպում են։ Դա ֆիզիկական ցավ է, որի միջով նրանք անցնում են»:

Նշվում է, որ Չեն Ընը նաեւ «հաճույքի գնացք» ունի՝ լի մերկապարուհիներով եւ կին ուղեկցորդուհիներով: Հաղորդվում է, որ այն խնջույքների վայր է, որտեղ Կորեայի առաջնորդը շրջապատված է «բարձրահասակ եւ գեղեցիկ կույսերով»: Համաձայն 2020 DimSum Daily զեկույցի, երիտասարդ կանայք 13-ից 25 տարեկան են եւ պետք է ունեն 1,65 մետրից բարձր հասակ:

Leave A Reply

Your email address will not be published.