Caviar-ը Հաղթանակի օրվա առթիվ հատուկ iPhone 15 Pro է թողարկել․ գինը՝ սկսած $5683-ից
Ռուսական Caviar ընկերությունը, որն ստեղծում է շքեղ ու բացառիկ սմարթֆոններ և աքսեսուարներ, թողարկել է Հաղթանակի օրվան նվիրված ապրանքների նոր շարք: Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը։
Տոնական հավաքածուն ներառում էր հատուկ iPhone 15 Pro «Հաղթանակ» և հատուկ պատյան՝ ներկառուցված մինի հեռուստացույցով, որը նվագարկում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակին նվիրված տոնակատարությունների ձայնագրությունը։ iPhone 15 Pro «Հաղթանակ»-ը զարդարված է Գեորգիևյան ժապավենի գույներով ոսկերչական էմալով, ավիացիայում կիրառվող տիտանից պատրաստված հնգաթև աստղի հարթաքանդակով և հորթի կարմիր կաշվե վահանակով:
Caviar-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիտովն ասել է, որ ընկերությունը ցանկանում է հարգանքի տուրք մատուցել մեծ տոնին, Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այսօրվա հաղթանակներին։
Փաթեթի յուրաքանչյուր պատվիրատու կստանա հեռախոս՝ տեղադրված հատուկ պատյանում։ Այն ունի ներկառուցված էկրան, որը կնվագարկի հայրենասիրական տեսահոլովակ: Բացի դրանից, տուփը բացելիս կհնչի «Հաղթանակի օր» երգը:
Caviar-ը նախկինում թողարկել է նման մոդելներ՝ որպես «Ռուսաստան» հավաքածուի մաս։ Ընկերությունը նշում է, որ այսպիսի հեռախոսների պահանջարկի աճ կա։
Հավաքածուի գինն սկսվում է 519 000 ռուբլուց (մոտ 5683 դոլար) 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 15 Pro տարբերակի համար։