Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից

0

Ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանը վերջերս նիհարել է 14 կիլոգրամով։ Մինչեւ վերջերս 163 սանտիմետր հասակ ունեցող արտիստը կշռում էր 80 կիլոգրամ։ Սակայն այժմ 66 կգ է կշռում, գրում է PROZvezd պորտալը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գալուստյանը հրաժարվել է յուղոտ մսից, փոխարենը նախընտրելով  հավի միս, իր սննդակարգից վերացրել է ալյուրն ու կալորիականությամբ այլ մթերքները։ Միայն երբեմն նա իրեն թույլ է տալիս համտեսել իր սիրելի ուտեստը՝ խորովածը։ «Ես սիրում եմ համեղ ուտել, եւ ինձ համար միշտ էլ դժվար է եղել դիետա պահելն ու ճիշտ սնվելը»,-ասում է 44-ամյա Գալուստյանը,-«Ես չէի պատկերացնում, որ առողջ սնունդը կարող է ամեն օր այդքան համեղ եւ բազմազան լինել»:

Leave A Reply

Your email address will not be published.