Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների
Մադոննան իր շրջագայությունն ավարտեց Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում անվճար համերգով, որը կայացավ 1,6 միլիոն երկրպագուների ներկայությամբ։
Դա նրա շրջագայության վերջին գիշերն էր (այն մեկնարկել էր հոկտեմբերից), որը նվիրված էր փոփ երաժշտության մեջ երգչուհու չորրորդ տասնամյակին:
Մադոննան իր շոուն սկսել է 1998 թվականի Nothing Really Matters երգով եւ կատարել է մի շարք հիթեր, այդ թվում՝ Like a Virgin-ը, Hung Up-ը եւ Like a Prayer-ը: Բեմում նրան միացել են նաեւ բրազիլացի արտիստներ Անիտան եւ Պաբիլո Վիտարը։
Ռիոյի զբոսաշրջության գործակալությունը հայտնել է, որ լողափին տեղի ունեցած համերգին ներկա է եղել մոտ 1,6 միլիոն մարդ:
Rolling Stones-ն այնտեղ ելույթ էր ունեցել 2006 թվականին՝ 1,2 միլիոն երկրպագուների առջեւ, իսկ Ռոդ Ստյուարտը 1994 թվականին այնտեղ տվել է պատմության մեջ ամենամեծ անվճար ռոք համերգը՝ գրավելով 4 միլիոն մարդու։