Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել, քանի որ նա կենտրոնացել է իր երեխաների եւ աշխատանքի վրա, հաղորդում է Entertainment Tonight-ը:
«Նա կենտրոնացած չէ ժամադրությունների վրա եւ չի ցանկանում, որ այս պահին որեւէ բան շեղի իրեն: Նրա համար ընտանիքը միշտ առաջին տեղում է, եւ նա գոհ է իր կյանքի այս շրջանից»,-ասել է աղբյուրը։
Քլոեն երկու երեխա ունի իր նախկին ընկերոջից՝ բասկետբոլի նախկին աստղ Տրիստան Թոմփսոնից։ Ըստ ինսայդերի՝ նրանք «հաճախակի են շփվում եւ միասին են մեծացնում երեխաներին»։
«Տրիստանը փորձում է հնարավորինս ակտիվ լինել, եւ, իհարկե, Քլոեն շատ նվիրված մայր է: Նրանք երկուսն էլ իրենց լավ են զգում»,- ասել է աղբյուրը։