Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին

0

Սելին Դիոնը Vogue France-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր հազվագհուտ նյարդային համախտանիշի (SPS) դեմ պայքարի մասին: 55-ամյա երգչուհին սենսացիոն տեսք ունի ամսագրի լուսանկարներում․ նա կեցվածք է ընդունել սպիտակ օվերսայզ վերնաշապիկով եւ կիսատաբատով:

Սելինը կիսվել է, թե ինչպես է օրեցօր հաղթահարում հիվանդությունը։

«Շաբաթը հինգ օր սպորտային, ֆիզիկական եւ ձայնային թերապիա եմ անցնում: Ես պետք է սովորեմ ապրել դրա հետ հիմա եւ դադարեմ ինքս ինձ կասկածել: Սկզբում ինքս ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ ես, ինչպե՞ս դա տեղի ունեցավ, ի՞նչ եմ արել։ Մի՞թե սա իմ մեղքով է։ Կյանքը քեզ ոչ մի պատասխան չի տալիս։ Պարզապես, պետք է հաղթահարել սա»:

SPS-ը դեգեներատիվ վիճակ է, որի ժամանակ մկանները լարվում են եւ անվերահսկելի սպազմ է առաջանում: Հիվանդները, ի վերջո, դառնում են «մարդկային արձանների» նման, քանի որ մարմինը աստիճանաբար արգելափակվում է, ինչի արդյունքում մարդիկ չեն կարողանում քայլել կամ խոսել:

Ներկայումս այս հիվանդության համար բուժում չկա, բայց կան քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ախտանիշները դանդաղեցնելու համար:

Վերջին անգամ Սելին Դիոնը բեմում անակնկալ կերպով հայտնվել է փետրվարին՝ «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ: Դա առաջին անգամն էր, որ նա երեւում էր հանրությանը վերջին ամիսների ընթացքում: Պատասխանելով հարցին՝ արդյոք երբեւէ էլի դուրս կգա՞ բեմ, երգչուհին նշել է․ «Չեմ կարող ասել… Որովհետեւ չորս տարի ինքս ինձ ասում եմ՝ չեմ վերադառնա, պատրաստ եմ, պատրաստ չեմ… չգիտեմ։ Իմ մարմինը կթելադրի ինձ»:

Leave A Reply

Your email address will not be published.