Մենք առաջարկ ունենք՝ ինչ անել դաշնակիցներին չկորցնելու համար. ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար

0

Այսօր ստոեղծված իրավիճակում շատ կարեւոր է այլընտրանքը, որովհետեւ հանրության մեջ կա հարցադրումը՝ իսկ դուք ի՞նչ եք առաջարկում: Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ -ի հիմնադիր դիվանագետների մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:

«Օրվա իշխանությունն ասում է սա յլընտրանք չունի: Մեր համոզումն է, որ բոլոր ուղղություններով կան այլընտրանքներ, մանավանդ դաշնակցային հարաբերությունների համատեքստում: Առաջին հայացքից թվում է, որ մենք կորցնում ենք մեր դաշնակիցներին կամ կորցնելու ճանապարհին ենք: Այդպիսի բան չկա:

Սուտը, կեղծիքն ու մանիպուլյացիան շատ են և մենք ունենք առաջարկելիք, թե ինչ պետք է անել դաշնակիցներին չկորցնելու և նրանց թիվն ավելացնելու համար, ինչպես նաև իրավիճակային դաշնակիցների հետ աշխատանք տանել: Մենք պետք է խոսենք մեր կենսական դաշնակիցների մասին, պետք է ցույց տանք, որ կան ճանապարհներ՝ նստելու ու խոսելու, բացատրություններ ստանալու ու տալու»,- ընգդծեց Վահագն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում գոյաբանական հիմքերը, որն ունենք, օրինակ՝ հարավային հարևան Իրանի մասով շատ շեշտադրված աշխատանք պետք է տարվի:

«Ինչո՞ւ են դիվանագետներին լսում, որովհետև կա չգրված օրենք, որ հավատարմագրված դիվանագիտական կորպուսն աշխատում է իշխանության հետ, բայց կան հարթակներ, որոնք լրագրողների համար էլ են անհասանելի: Պետք է տարվի ակտիվ աշխատանք, մենք պետք է խոսենք միջազգային ներկայացուցիչների հետ ու ցույց տանք, որ այս ամենին կա այլընտրանք»,- նշեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը:

Leave A Reply

Your email address will not be published.