Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի կյանքը նոր սերիալի թեմա կդառնա

0

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի կյանքը նոր սերիալի թեմա կդառնա։ Gaumont պրոդյուսերական ընկերությունը հայտնել է, որ վեց մասից բաղկացած «Բրիջիթ, ազատ կին» վերնագրով սերիալը կպատմի Էմանուել Մակրոնի կնոջ կյանքի մասին, հաղորդում է BBC-ն:

Սերիալը կսկսվի զույգի առաջին հանդիպումից, ասել է սցենարիստներից մեկը։ Բրիջիթ Մակրոնն իր ներկայիս ամուսնու հետ առաջին անգամ հանդիպել է, երբ վերջինն ավագ դպրոցում էր, իսկ նա աշխատում էր որպես ուսուցչուհի:

Զույգն ամուսնացել է 2007 թվականին, երբ Մակրոնը 29 տարեկան էր, իսկ Բրիջիթը՝ 54։

Նա որոշ ժամանակ շարունակել է դասավանդել, սակայն աշխատանքից հեռացել է 2015 թվականին, երբ ամուսինը մտել է քաղաքականություն: Մակրոնը նախագահ է ընտրվել 2017թ-ին:

Ֆրանսիական մամուլը Բրիջիթին նկարագրում է որպես Մակրոնի շրջապատի այն եզակի մարդկանցից, ում կարծիքը նախագահը միշտ լսում է:

Gaumont-ը հայտնել է, որ նոր սերիալի սցենարը հեղինակելու են ֆրանսիացի գրողներ Բենեդիկտ Շառլը եւ Օլիվյե Պուպոնոն։

«Բրիջիթ Մակրոնը հետաքրքիր կերպար է, եւ մենք ցանկանում ենք նրան մոտենալ ռոմանտիկ, գրեթե մելոդրամատիկ ձեւով»:

Սերիալի դերասանական կազմը դեռ չի հայտարարվել։

Leave A Reply

Your email address will not be published.