Ջոնի Դեփն ամբողջությամբ փոխել է իր կերպարը

0

Շուտով 61-ը բոլորող աստղ Ջոնի Դեփը արմատական ​​կերպարանափոխության է ենթարկվել՝ ամբողջությամբ փոխելով իմիջը, գրում է Daily Mail-ը։

Այս տարվա սկզբին դերասանը նախընտրում էր ավելի բոհեմական ոճ: Փետրվարին Թուրինում, որտեղ նա նկարահանում էր նկարիչ Մոդիլիանիի մասին իր նոր՝ «Մոդի» ֆիլմը, Դեփին լուսանկարել էին Չե Գեւարայի նկարով բաճկոնով եւ ուսերին ընկած երկար մազերով։

Հիմա նա հանդես է գալիս ավելի պատկառելի կերպարով։ Նախօրեին դերասանը ժամանել էր «Ժաննա Դյուբարի» ֆիլմի բրիտանական պրեմիերային, եւ ակնհայտ էր, որ Դեփը շատ է նիհարել։ Նա հագել էր Dior-ի կիպ կոստյում եւ ուներ կարճ սանրվածք:

Հոլիվուդյան աստղի ընկերները խոստովանում են, որ նա որոշ ժամանակ է, ինչ ապրում է Լոնդոնում, եւ քաղաքն իրեն սազում է։

Leave A Reply

Your email address will not be published.