Մահացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բերնդ Հյոլցենբայնը

0

78 տարեկանում մահացել է նախկին Գերմանիայի Դաշնային Հանրապետության հավաքականի եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն Բերնդ Հյոլցենբայմը, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը։

Գերմանիայի հավաքականում Բերնդ Հյոլցենբայմը մասնակցել է 40 հանդիպման, խփել 5 գոլ, դարձել է 1974թ․ աշխարհի չեմպիոն եւ 1976թ․ Եվրոպայի փոխչեմպիոն։ Երկու մրցաշարերի եզրափակիչներում էլ նա դարձել է գոլի հեղինակ։

Բերնդ Հյոլցենբայմը 160 գոլով մնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» լավագույն ռմբարկուն Բունդեսլիգայում։

Leave A Reply

Your email address will not be published.