Ջեֆ Բեզոսի հարսնացուն Սպիտակ տան պետական ​​ընթրիքին ներկայացել է ոչ պատշաճ զգեստով

0

Բացահայտ զգեստը, որը Լորեն Սանչեսը՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն, կրել էր Սպիտակ տանը պետական ​​ընթրիքի ժամանակ, աննկատ չի մնացել։ Սանչեսն ընտրել էր այնպիսի մի զգեստ, որը հակասում էր Սպիտակ տան պետական ​​ընթրիքների ավանդույթին։

54-ամյա Սանչեսը եւ 60-ամյա Բեզոսը հրավիրված էին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի եւ նրա կնոջ՝ Յուկոյի պատվին կազմակերպված պետական ընթրիքին։

Սանչեսը հագել էր կարմիր կորսետային Rasario զգեստ (արժեքը՝ 2300 դոլար), որով աչքի էր ընկնում պահպանողական հագնված ամբոխի մեջ: Նա արտաքին տեսքը լրացրել էր ոսկեգույն կոշիկներով, արծաթագույն կլաչով եւ ադամանդե ականջօղերով:

Մինչ շատերը կարծում էին, որ այդ կերպարը հարմար չէր պետական ​​ընթրիքի համար, Սանչեսի որոշ երկրպագուներ ի պաշտպանություն նրա՝ գրել են, որ նա «սեքսուալ» տեսք ունի:

Leave A Reply

Your email address will not be published.