Քանյե Ուեսթը «գրողի ծոցն է ուղարկել» իր կնոջ՝ Բիանկա Սենսորիի բացահայտ լուսանկարների եւ տեսանյութերի քննադատներին
Քանյե Ուեսթը «գրողի ծոցն է ուղարկել» բոլորին, ովքեր քննադատել են իրեն՝ Instagram-ում կնոջ՝ Բիանկա Սենսորիի անկեղծ կերպարով տեսանյութը հրապարակելու համար, որն արվել էր 2024 թվականի Super Bowl երեկույթին։
Նախօրեին ռեփերը երեք անգամ հրապարակել էր կնոջ մասնակցությամբ նույն տեսանյութը, որում նա պարում էր անկեղծ հագուստով՝ գրեթե ոչինչ չթողնելով երեւակայությանը։
Ըստ երեւույթին, Ուեսթին այնքան էլ դուր չեն եկել այս հարցի վերաբերյալ մեկնաբանությունները, եւ նա երկար տեսանյութ է հրապարակել, որտեղ բոլոր քննադատներին իրենց «տեղն է ցույց տվել»:
«Ես դիտմամբ եմ կնոջս մասնակցությամբ տեսանյութը երեք անգամ հրապարակել»,-ասում է նա։ Տեսանյութում ինքն ու Սենսորին, ով մեկ այլ բացահայտ հանդերձանքով է, քայլում էին օդանավակայանով:
«Այսպիսով, ուզում եմ ասել, որ ալբոմ եմ թողարկել։ Եվ մարդիկ դեռեւս իմ մեկնաբանություններում հարցնում են՝ «Ինչո՞ւ ես գրառումներ անում քո կնոջ մասին»: Ռեփերը նկատի է ունեցել «Vultures» ալբոմը, որը բաղկացած է 18 երգից։ Այնուհետեւ նա հավելել է՝ «Նա ինձ ուրախացնում է…Այնպես որ երբեք որեւէ բացասական բան մի ասեք…Եթե չեք հավանում իմ էջը եւ այն, ինչ հրապարակում եմ, գնացեք գրողի ծոցը: Լուրջ, ինձ հանգիստ թողեք, … ինչքան ուզեմ, կնոջս մասին կտեղադրեմ։ Գրեք ձեր կնոջ մասին ձեր անիծյալ Instagram-ում»,-եզրափակել է Ուեսթը, որը տեսանյութը մակագրել է՝ «Ոմանք չեն ցանկանում, որ դուք երջանիկ լինեք»: