Picsart-ն App Store-ում դարձել է լուսանկարների խմբագրման ամենաշատ որոնված բառը․ Հովհաննես Ավոյան
Picsart-ն App Store-ում լուսանկարների խմբագրման ամենաշատ որոնված եզրույթն է դարձել այնպիսի խոշոր շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանն և Ճապոնիայում (2-րդ տեղը)՝ գերազանցելով նույնիսկ ընդհանուր եզրույթները, ինչպիսիք են «խմբագրել»-ը, «կոլաժ»-ը և «լուսանկար»-ը, այս մասին Linkedin-ի իր էջում գրել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը։
«Ի՞նչ է դա նշանակում։ Picsart-ը դառնում է լուսանկարների խմբագրման հոմանիշ: Խմբագրումն այլևս պրոֆեսիոնալների համար չէ, այն բոլորի համար է: Եվ մենք հզոր գործիքներ ենք բոլորին հասանելի դարձնում»,- գրել է նա՝ հավելելով, որ Photoshop-ն արդեն անցյալում է և այժմ Picsart-ի ժամանակն է։
Հովհաննես Ավոյանը նաև խորին շնորհակալություն է հայտնել data.ai-ին ներկայացված տվյալների համար: «Եվ ամենակարևորը, [շնորհակալություն] մեր անհավանական օգտատերերին՝ ձեր գաղափարները ոգեշնչում են մեզ»,- գրել է նա: