3D-տպիչով ստեղծվել են ուղեղի կենդանի կառույցներ. Cell Stem Cell

0

ԱՄՆ Վիսքոնսինի նահանգի համալսարանի հետազոտողները 3D-տպիչով տպել են գլխուղեղի կեղեւի եւ բծավոր մարմնի կենդանի հյուսվածքներ։ Դրանք կօգտագործեն ուղեղի աշխատանքի եւ տարբեր պաթոլոգիաների, օրինակ՝ Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդությունների ուսումնասիրման համար։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Cell Stem Cell ամսագրում։

Ուղեղի ստեղծման համար գիտնականներն օգտագործել են հատուկ կենսաթանաք պլյուրիպոտենտ ինդուկցված ցողունային բջիջներից։ Դրանք բավական ամուր էին՝ ուղեղի աշխատանքին աջակցելու համար ու կարող էին թույլ տալ տպված նեյրոններին միմյանց միջեւ կապ ստեղծել։ Գիտնականները նաեւ  օգտագործել են հորիզոնական տպագրության տեխնոլոգիան, որը ավանդական չի համարվում։

Հեղինակներն ստեղծել են հենց գլխուղեղի կեղեւ եւ բծավոր մարմին, որոնցից վերջինը առանցքային դեր է խաղում շարժումների կարգավորման, ինչպես նաեւ պլանավորման, մոտիվացիայի եւ պարգեւատրման պրոցեսներում։ Նոր մեթոդը գիտնականներին հսկայական պոտենցիալ է տալիս ուղեղի ֆունկցիաների եւ պաթոլոգիաների ուսումնասիրման համար՝ մարդու ուղեղի արդյունավետորեն բարդ հաղորդակցային ցանցեր ստեղծելով։

Leave A Reply

Your email address will not be published.