Քանյե Ուեսթը Super Bowl-ին ներկայացել է հերթական էքստրավագանտ հանդերձանքով
Քանյե Ուեսթը 2024 թվականի Super Bowl-ին ներկայացել է հերթական էքտրավագանտ հանդերձանքով։ Նա իր դեմքը թաքցրել էր դիմակի ներքո, որի վրա առկա էր խաչելության պատկերը։ Աքսեսուարն Ալեքսանդր Մակքուինի՝ 1996 թվականի վինտաժային հավաքածուից է:
Հաշվի առնելով, որ կիրակի օրը լրացավ Մակքուինի մահվան 14-րդ տարելիցը՝ Ուեսթը, հավանաբար, դիմակը կրել էր լեգենդար դիզայների պատվին: Նա դիմակը դրել էր էլաստիկ գլխարկի վրայից, որն ամբողջությամբ թաքցնում էր նրա դեմքը: Նրա կինը՝ Բիանկա Սենսորին այս անգամ, զարմանալիորեն, հագնված էր։
Նա կրում էր սեւ լատեքսային գլխազարդ եւ կաշվե վերարկու։