Սուպերգավաթի ընթացքում գովազդի արժեքը հասել է ռեկորդային թվի՝ 7 միլիոն դոլար՝ 30 վայրկյանի համար
Այս կիրակի օրը կայանալիք Սուպերգավաթի (Super Bowl) գովազդային ծախսերը հասել են ռեկորդային մակարդակի․ աշխարհի խոշորագույն ընկերությունները մեծ ծախսեր են անում իրենց արտադրանքը միլիոնավոր հեռուստադիտողների առջեւ ներկայացնելու համար:
NFL-ի տարվա ամենամեծ խաղին 30 վայրկյան տեւողությամբ գովազդի միջին արժեքը կազմում է մոտ 7 միլիոն դոլար, հաղորդում է The New York Times-ը՝ նշելով, որ մեկ տասնամյակ առաջ նույն ժամանակահատվածի միջին արժեքը կազմում էր 4 միլիոն դոլար:
Անցյալ տարի գովազդների մեծ մասը վաճառվել է 6-7 միլիոն դոլարով, հայտնում է Associated Press-ը:
Անցյալ տարվա խաղում ներկայացված էին Dunkin’-ի, կենդանիների համար նախատեսված սննդի առաքման ծառայության՝ The Farmer’s Dog-ի, Amazon-ի եւ ալկոհոլային խմիչքների մի քանի ընկերությունների թանկարժեք գովազդները:
Ակնկալվում է, որ այս տարվա Super Bowl-ը, որը հեռարձակվելու է CBS-ով, կդիտեն տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողներ, որոնք կհետեւեն «Կանզաս Սիթի Չիֆս»-ի եւ «Սան Ֆրանցիսկո Ֆորթի Նայներսի» մրցապայքարին:
Այս տարվա Super Bowl-ի ակնկալիքները հատկապես մեծ են՝ հաշվի առնելով Կանզաս Սիթիի խաղացող Թրեւիս Քելսիի եւ մեգաաստղ Թեյլոր Սվիֆթի հարաբերությունների շուրջ աղմուկը: