Ճապոնացի ճարտարապետ Ջունյա Իշիգամիի նախագծած թանգարանը «լողում է» Չինաստանի լճի վրայով

0

Ճապոնացի ճարտարապետ Ջունյա Իշիգամին ներկայացրել է իր վերջին նախագիծը՝ Ջայշու արվեստի թանգարանը, որի երկարությունը մեկ կիլոմետր է, իսկ տարածքը՝ 20000 քառակուսի մետր։ Այն ձգվում է Չինաստանի Ռիժաո քաղաքի արհեստական ​​լճի վրայով։

Տպավորիչ պատկերասրահը, կարծես, դուրս է գալիս ջրից եւ «լողում» լճի վրայով՝ շնորհիվ կրկնվող սյունակային կառուցվածքի, որը պահում է դրա թեթեւ բետոնե տանիքը:

Ապակե վահանակները լրացնում են յուրաքանչյուր սյունակի միջեւ ընկած տարածությունը՝ թույլ տալով այցելուներին հիանալ ջրի տեսարանով՝ վայելելով նաեւ թանգարանային ցուցահանդեսները:

«Չինաստանի ճարտարապետությունը դիտարկելիս երկրի հսկայական, անսահման լանդշաֆտները կարող են բարդ ընկալվել»,-ասել է Իշիգամին: «Հարցն այն է, թե ինչպես կարելի է չինական համատեքստում շրջակա միջավայրին եւ ճարտարապետությանը հավասար վերաբերվել: Ինչպե՞ս հնարավորինս մոտեցնել միջավայրն ու ճարտարապետությունը միմյանց, ինչպե՞ս անել, որ դրանց միջեւ եղած սահմանը հնարավորինս երկիմաստ լինի։ Սրանք են այս նախագծի թեմաները»:

Իշիգամին համատեղում է բնությունը ճարտարապետության հետ՝ թողնելով փոքր տարածություն թանգարանի հատակի եւ լճի մակերեսի միջեւ, ինչը թույլ է տալիս ջրին հոսել ներս՝ ծածկելով հատակի մի մասը։

Արհեստական ​​լճի ափին Իշիգամին այցելուների համար խոտածածկ կենտրոն է կառուցել։

Շենքն ունի սյուների վրա հիմնված նմանատիպ կառուցվածք եւ թանգարանին միացված է երկու հետիոտնային անցուղիներով:

Leave A Reply

Your email address will not be published.