Ջենիֆեր Լոպեսի փայլուն ելույթը Saturday Night Live-ում հիացրել է նրա երկրպագուներին

0

Ջենիֆեր Լոպեսը չորրորդ անգամ հյուրընկալվել է Saturday Night Live շոուին։ 54-ամյա երգչուհի-դերասանուհին բեմում փայլել է երկու տպավորիչ զգեստներով։

Առաջինը նա կատարել է իր վերջին՝ «Can’t Get Enough» սինգլի նոր տարբերակը, որին մասնակցել են նաեւ Լատտոն եւ REDMAN-ը, ովքեր երգչուհուն միացել են նաեւ բեմում` էպիզոդային ելույթների համար: Լոպեսը կրում էր սեւ պիջակ եւ սպիտակ տոպ: Նրա երկար մազերը հարդարված էին ալիքներով։ Հետո Ջեյ Լոն ցուցադրել է իր տպավորիչ պարային հմտությունները․ նրա երկրպագուները հիացած էին, չնայած, որ ելույթի ժամանակ նա մազերի հետ կապված փոքրիկ խնդիր է ունեցել։ X-ում հրապարակված տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես է երգչուհին պոկում կեղծ մազերի մի փունջ ու գցում գետնին՝ այնպես, ասես,  ոչինչ չի եղել։

Ավելի ուշ շոուի ժամանակ Լոպեսը կատարել է իր իններորդ ստուդիական ալբոմի` «This Is Me…Now»-ի համանուն թրեքը: Նա բեմում փայլել է մինչեւ հատակը հասնող շքեղ զգեստով։

Leave A Reply

Your email address will not be published.