Երաժշտությամբ զբաղվելը բարելավում է հիշողությունն ու կոգնիտիվ ունակությունները

0

Երաժշտական կրթությունը եւ երաժշտությամբ մշտապես զբաղվելը զգալիորեն բարելավում են տարեց մարդկանց հիշողությունն ու կոգնիտիվ ունակությունները։ Այս մասին տեղեկացրել է Էքսետերի բրիտանական համալսարանի մամուլի ծառայությունը։

«Մեծ թվով գործընկերներ այժմ ուսումնասիրում են, թե ինչպես է երաժշտությունն  ազդում ուղեղի առողջական վիճակի վրա։ Protect նախագծի շրջանակում մեզ հաջողվել է առաջին անգամ ուսումնասիրել այն, թե ինչպես է երաժշտությունն ազդում տարեց մարդկանց կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վրա։ Այդ դիտարկումները ցույց են տվել, որ երաժշտությամբ զբաղվելը բարելավում է տարեց մարդկանց կոգնիտիվ պաշարները»,- ասել է Էքսետերի համալսարանի պրոֆեսոր Էն Քորբետը։

Մոնիթորինգային նախագծի շրջանակում հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի ավելի քան 25 հազար բնակիչ, որոնք համաձայնել են, որպեսզի մշտապես դիտարկվի նրանց կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը 10 եւ ավելի տարիներ։ Գիտնականները նաեւ հարցման են ենթարկել կամավորների՝ պարզելու համար, թե արդյոք նրանք ունեն երաժշտական կրթություն, ինչ գործիք են նվագում եւ շարունակում են արդյոք այժմ զբաղվել երաժշտությամբ։

Նրանց իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երաժշտությամբ հրապուրվող տարեց մարդիկ ունեցել են ավելի ամուր աշխատանքային հիշողություն եւ լուսանկարներում ու նկարներում կոնկրետ առարկաներ գտնելու ունակություն, քան նախագծի մյուս մասնակիցները։ Դա հատկապես բնորոշ էր այն տարեց բրիտանացիներին, որոնք ստեղնաշարային գործիքներ էին նվագում, այն դեպքում, երբ երաժշտական այլ գործիքներ նվագելը եւ երգեցողությունը պակաս ազդեցություն են ունեցել կոգնիիվ ունակությունների վրա։

Երաժշտությամբ զբաղվողները միջինը 25-24 տոկոսով ավելի սուր հիշողություն եւ կոգնիտիվ ունակություններ են ունեցել։

Leave A Reply

Your email address will not be published.