Ռուսաստանի հայերի միության ամանորյա բարեգարծական ծրագրերի ամփոփումը

0

Ռուսաստանի հայերի միությունը, հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության իր 20-այմա գործունեությանը, այս Ամանորին ևս բազում անակնկալներ էր պատրաստել Արցախի և Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։ Միությունը հունվարի 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Մոխրոտը» ներկայացման 800-ից ավելի տոմս գնեց և նվիրեց Արցախից տեղահանված, Երևանում և հարակից մարզերում բնակվող երեխաներին։ Փոքրիկները նաև գեղեցիկ ձևավորված ամանորյան նվեր-փաթեթներ ստացան։ ՌՀՄ Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցը ներկաներին փոխանցեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ամանորյա շնորհավորանքները և ջերմագին մաղթանքները։ Հունվարի 3-ին կանգառը Գյումրու դրամատիկական թատրոնում էր։ Արցախից բռնի տեղահանված, ապա Շիրակի մարզում բնակություն հաստատած և տեղի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունեցած դիտելու «4 եղանակ» ամանորյա ներկայացումը, ինչպես նաև 620-ից ավելի երեխաներ ստացան ամանորյան նվեր- փաթեթներ։ Գյումրեցի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Արա Աբրահամյանին՝ երեխաներին տոն պարգևելու համար։ ՌՀՄ նաև աջակցել է «Արցախի ձայնը» նորաստեղծ հասարակական կազմակերպության Տավուշի մարզի երեխաների օրը տոն դարձնելու ծրագրին և նրանց նույնպես փոխանցել է ամանորյա նվեր-փաթեթներ։ ՀԿ նախագահ Անահիտ Մութաֆյանը շնորհակալություն հայտնեց ՌՀՄ-ին՝ կայծակնային արագությամբ աջակցելու պատրաստակամություն հայտնելու համար։ ՌՀՄ փոխնախագահ Ավետ Ադոնցն էլ իր խոսքում շնորհավորեց արցախցիներին և փոխանցեց համեստ նվերները։ Հին տոմարով նոր տարվա օրը ՌՀՄ ներկայացուցիչներին սիրով և ջերմությամբ ընդունեցին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ գյուղում։ Բռնակոթի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայարփի Սահակյանը շնորհակալություն հայնտեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին և ՌՀՄ փոխնախագահ Ավետ Ադոնցին։ Ռուսաստանի հայերի միությունը աջակցության բազում ծրագրեր է իրականացնում Մասիս համայնքում, որտեղ այս պահին գրեթե 13 հազար արցախցի է բնակություն հաստատել։ Արա Աբրահամյանի առաջարկությամբ ՌԴ ՄԻՊ Տատյանա Մոսկալկովան ավելի քան 6 տ մարդասիրական օժանդակություն էր ուղարկել Հայաստան, որի մի զգալի մասը՝ թվով 46 անուն-ապրանք, առաջին անհրաժեշտության իրեր, պարենամթերք տրամադրվել է Մասիսում բնակություն հաստատած շուրջ 200 արցախցի ընտանիքի։ Երևանի Կոմիտաս 49 հասցեում գտվող և շուրջ 20 ամյա պատմություն ունեցող «Արշավիր և Պայծառ Աբրահամյան» բարեգործական ճաշարանը սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում 525 արցախցի ընտանիքի 1457 անձի տրամադրել է շուրջ 10 անուն-ապրանք՝ 5500 կգ սնունդ։

Ռուսաստանի հայերի միության բարեգործական ակցիաները շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave A Reply

Your email address will not be published.