Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը
Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը
8 հունվարի, 2024 14:12
Ութսունինը տարեկան հասակում մահացել է շվեյցարացի ականավոր գիտնական Նիկլաուս Վիրտը, որը Pascal և Modula-2 ծրագրավորման լեզուների ստեղծող և առաջատար մշակողն է։ Այս մասին հաղորդվում է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիայի (ACM) կայքում։
Ինչպես տեղեկացնում է ասոցիացիան, գիտնականը մահացել է հունվարի 1-ին։
Նիկլաուս Վիրտը մշակել է համակարգչային մի շարք նորարարական լեզուներ, այդ թվում՝ EULER-ը, ALGOL-W-ը, MODULA-ը և PASCAL-ը, որոնք հիմք են հանդիսացել ապագա համակարգչային լեզուների, համակարգերի և ճարտարագիտական հետազոտությունների համար:
1984-ին նրան շնորհվել է հեղինակավոր Թյուրինգի մրցանակ՝ ծրագրավորման լեզուների ոլորտում ունեցած ավանդի համար։ Pascal ծրագրավորման լեզուն դարձավ նրա ամենահայտնի աշխատանքը։