Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել հրեաներից նախկինում արված իր հայտարարությունների համար

0

Հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել հրեական համայնքից մի շարք հակասեմական մեկնաբանությունների համար, որոնք հանրության շրջանում զայրույթ էին առաջացրել։

«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում հրեական համայնքից իմ խոսքերի կամ գործողությունների հետեւանքով առաջացած ցանկացած չնախատեսված պոռթկումի համար: Ես նպատակ չեմ ունեցել վիրավորելու կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, եւ ես խորապես ափսոսում եմ ցանկացած ցավի համար, որը պատճառել եմ։ Ես սկսում եմ ինքս ինձանից եւ դաս կքաղեմ այս փորձից՝ ապագայում ավելի մեծ զգայունություն եւ ըմբռնում ցուցաբերելու համար»,-Instagram-ի իր էջում եբրայերենով գրել է ռեփերը։ 

Հրապարակման մեկնաբանությունների բաժնում ոմանք դժգոհել են այն բանի համար, որ տեքստը գրված է եբրայերենով, որը, համեմատաբար, քիչ մարդիկ կարող են կարդալ:

Ուեսթը ցնցել էր երկրպագուներին՝ հրեա ժողովրդի դեմ ուղղված մի շարք սպառնալիքներով, որոնք ստիպել են սպորտային հագուստի հսկա Adidas-ին եւ այլ նորաձեւության տներին հրաժարվել նրա հետ պայմանագրերից, իսկ նրա էջերը արգելափակվել էին սոցիալական ցանցերի մեծ մասից:

46-ամյա աստղն իր հիացմունքն էր հայտնել նացիստների՝ մասնավորապես Ադոլֆ Հիտլերի հանդեպ։ 

Leave A Reply

Your email address will not be published.