Լուսինե Թովմասյանի «լանչը՝ Մալիբուում» (ֆոտո)
Լուսինե Թովմասյանը լուսանկարներ է հրապարակել Մալիբուից: Կադրերում նա ծովափնյա սրճարաններից մեկում է, որտեղից բացվում է տաք ու արեւոտ էկզոտիկ տեսարան: «Լանչ Մալիբուում»,-լուսանկարների շարքը մակագրել է մոդելը:
Հայաստանի ամենագեղեցիկ կանանցից մեկը սլացիկ կազմվածքը շեշտադրել է երկու կտորից բաղկացած կրեմագույն հանդերձանքով: Լուսինեն կրել է գործվածից երկար վզով տոպ եւ նույն կտորից՝ կիպ մինի շրջազգեստը: Իր կերպարը նա համադրել է սպիտակ սպորտային կոշիկներով, իսկ աքսեսուարներից ընտրել է սեւ ակնոց: