Մոսկվայից Հայասատան մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ Արցախից բռնի տեղահանվածների համար
Մոսկվայից Հայասատան մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ բռնի տեղահանված արցախցիների համար
Մարդասիրական օգնությունը հավաքվել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի «Սրտից՝ սրտին» ակցիայի շրջանակներում: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ օգնությունը հավաքվել է ՌԴ ՄԻՊ-ին Ռուսաստանի հայերի միության դիմումի կապակցությամբ և «Պլանետա», «Վերածնունդ և հույս» ռուսաստանյան հիմնադրամների ինչպես նաև Ազգային ճակատի աջակցությամբ:
«Մարդասիրական օգնությունն ուղղված է այն մարկանց, ովքեր հայտնվել էն դժվարին կենսական պայմաններում՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան գալով: Դրանք անկողնային սպիտակեղեն, ներքնակներ, մանկական հիգիենիկ փաթեթներ, էլեկտրասարքեր, պահածոներ, ծալովի մահճակալներ և այլ ապրանքներ են»,- ասել է Մոսկալկովան:
Ռդ ՄԻՊ-ը նաև հայտնել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանմի ՄԻՊ-երի հետ, կոնկրետ մարդկանց օգնելու նպատակով: Բացի դրանից Մոսկալկովան պատրաստակամություն է հայտնել օժանդակել արցախցի մանուկների համար ամանորյա միջոցառումներ կազմակերպելուն, ովքեր Ռուսաստանի հայերի միության հրավերով գտնվում են Ռդ տարբեր տարածաշրջաններում: