HERBALIFE-ն արժանացել է The Leader 2023 հեղինակավոր մրցանակին «Բալանսավորված սնունդ» անվանակարգում
Միջազգային առաջատար Herbalife ընկերությունն արժանացել է The Leader 2023 մրցանակին «Բալանսավորված սնունդ» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որին ներկա էին բազմաթիվ հարգարժան հյուրեր։
Այս հեղինակավոր մրցանակի թեկնածուները գնահատվում են «Էմպիրիկա» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հանրային հարցման միջոցով և անցանում են փորձագիտական քննություն։ Մրցանակի հավակնորդներն են Հայաստանի տնտեսության մեջ մեծ ներդրում ունեցող ականավոր ընկերություններ և անհատներ տարբեր ոլորտներից, որոնց գործունեությունը նպաստել է երկրի զարգացմանը։
Herbalife ընկերության Կովկասի երկրներում բիզնեսի աջակցման ավագ մենեջեր Իրակլի Չաչանիձեն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակը ստանալու վերաբերյալ՝ նշելով. «Մեր ընկերության համար մեծ պատիվ է առաջին անգամ արժանանալ նման հայտնի մրցանակի։ Herbalife-ն ավելի քան 10 տարի բիզնես գործունեություն է ծավալում Հայաստանում, և ահա այս մրցանակը մեր ապրանքների պահանջված լինելու և դրանց որակի գնահատականն է, ինչը մեծ ոգևորություն է ընկերության և մեր անկախ գործընկերների համար՝ շարունակելու մեր աշխատանքը»:
«Առողջ ապրելակերպի խթանումից բացի, Herbalife-ը նաև յուրատեսակ բիզնես հնարավորություն է ցանկացած անհատի համար, քանի որ Անկախ գործընկեր դառնալով, նրանք կարող են իրենց սեփական բիզնեսը սկսել Herbalife-ի արտադրանքներով: Ընկերությունն, ըստ էության, աջակիցների մի համայնք է, որտեղ անհատները կարող են տեղեկանալ բալանսավորված սննդի վերաբերյալ, որդեգրել առողջ ապրելակերպ և զարգացնել իրենց առաջնորդությունն ու ֆինանսական ներուժը», — ավելացրեց նա:
1980 թվականին հիմնադրված Herbalife-ն ամբողջ աշխարհում առաջարկում է ավելի քան 2000 սննդային արտադրատեսակ, ներառյալ լեգենդար Formula 1 սպիտակուցային կոկտեյլը, որը հայկական շուկայում ներկայացված է երեք համով:
Ընկերության գիտահետազոտական թիմը շարունակաբար իր ուշադրության կենտրոնում է պահում սննդային միտումները և աշխատում է ընկերության արտադրանքի բաղադրության բարելավման ուղղությամբ՝ ապահովելով դրանց վիտամիններով և միներալներով հարստացումը։
Ավելին, Herbalife-ն առաջարկում է ոչ միայն պատրաստի պրոդուկտներ, այլև հաճախորդների հատուկ կարիքները հոգալու համար նախատեսված լուծումներ, որոնցից են՝ ավելորդ քաշի նվազեցումը, ճիշտ նախուտեստների, ընդհուպ հավասարակշռված նախաճաշի ընտրությունը:
Herbalife-ի Անկախ գործընկերնեն ամբողջ աշխարհում ակտիվորեն հիմնել են ավելի քան 70,000 սննդակարգային ակումբ, որտեղ հաճախորդները կարող են հավաքվել, պատրաստել Herbalife-ի արտադրատեսակներից կազմված բաղադրատոմսերով, խմել սպիտակուցային կոկտեյլներ և միասին մարզվել:
Որպես պատասխանատու բիզնես՝ Herbalife-ն ակտիվորեն իրականացնում է կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններ՝ ուղղված երեխաների և բնապահպանական խնդիրներին: Ընկերությունը հիմնել է մանկական բարեգործական հիմնադրամ, որը գործում է ամբողջ աշխարհում։
Շրջակա միջավայրի պահպանման նպատակով Herbalife-ն իր մոտեցմամաբ խրախուսում է պլաստիկի կիրառման կրճատմանը, խարախուսում է վերամշակված նյութերի օգտագործումը և իր ապրանքների համար նվազեցրել է փաթեթավորման տարրերը։ Ինչպես նաև, Herbalife-ի Անկախ գործընկերները ընկերության երևանյան վաճառքի կենտրոններում վերամշակման համար հավաքում են պլաստմասե տարաներ։
Ընկերության առաջնահերթյուններում են նաև սովի վերացման, թերսնման դեմ պայքարի և պարենային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը: